Ջիգարխանյանի նոր բնակավայրը և մեկնաբանությունները սկանդալի մասին (լուսանկարներ)

Ջիգարխանյանի նոր բնակավայրը և մեկնաբանությունները սկանդալի մասին (լուսանկարներ)

22:00 22 Դկտ, 2017

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հարցազրույց է տվել Московский комсомолец լրատվականին:

Լրատվամիջոցի ներկայացուցիչներն այցելել են իր բնակության այն նոր տունը, որը գնել են նրա ընկերները: Բնակարանը գտնվում է նույն շրջանում, որտեղ նա ապրել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ՝ Կունցևոյում:

Армен Джигарханян: «У меня единственное желание, скверное, чтобы ее наказали!»

Չնայած տան ակնհայտ հարմարավետությանը Ջիգարխանյանը նշում է.

«Լավ է, բայց… ինձ անհարմար է: Ներսումս (ասում է՝ կրծքին ցույց տալով) անհարմար է: Շնորհակալ եմ ընկերներիս, որ ինձ չլքեցին, այս բնակարանը գտան ինձ համար, բայց անհարմար եմ զգում: Որովհետեւ ո՞վ է նա, հիմա խոսում եմ այն, ինչ մտածում եմ, հասարակ գող է (նկատի ունի նախկին կնոջը)»,- ասել է նա:

82-ամյա Ջիգարխանյանը 39-ամյա կնոջից հեռացավ այս տարվա հոկտեմբերի սկզբին: Այնուհետեւ հայտարարեց, որ կինը գող է եւ հափշտակել է իր ունեցվածքը: Ինքը՝ Վիտալինան, նշում է, որ Ջիգարխանյանն իր հետ ամուսնանալիս ոչինչ չի ունեցել: 

Դերասանը նշել է, որ «Ես միայն մի ցանկություն ունեմ՝ շատ վատը. ուզում եմ, որ նրան պատժեն»:

Իր կնոջը նա ներկայացրել է Շեքսպիրյան խոսքերով՝ «Նրա մեջ շատ կիրք կա, բայց իմաստ չկա»:

Արտիստի մտահոգությունը փողը կամ ունեցվածքը չէ. «Անկեղծ ասեմ, առաջին անգամ չգիտեմ՝ ինչ անել: Փողը չեմ ափսոսում: Փողն ի՞նչ է: Այսօր կա, վաղը չկա: Բայց այսպե՞ս. սուտ, դավաճանություն: Թող ասեր՝ փող է պետք, կգտնեի… բայց ոչ այսպես: Կին ունեի, հիմա չունեմ, եւ փառք Աստծու: Մի ցանկություն ունեմ, զզվելի, վատ ցանկություն, որ նրան խստորեն պատժեն»,- ասում է նա:

loading...