Հայաստանը կհետախուզի սահմանամերձ տարածքները տիեզերական լուսանկարների միջոցով

Հայաստանը կհետախուզի սահմանամերձ տարածքները տիեզերական լուսանկարների միջոցով

12:40 22 Դկտ, 2017

«Գեոկոսմոս» ՓԲԸ-ին Կառավարության պահուստային ֆոնդից շուրջ 300 մլն դրամի հատկացման նպատակն է ընդլայնել Հայաստանի հետախուզական հնարավորությունները կոնկրետ տիեզերական տեխնոլոգիաների միջոցով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով նախօրեին կառավարության կայացրած որոշումը:

Նա ընդգծեց, որ դա գաղտնի գործառույթ և ավելին, քան նշված է կառավարության որոշման մեջ, ինքն ասել չի կարող: «Կարծում եմ՝ որոշման մեջ ասվել է բավական շատ բան»,-ընդգծեց Հովհաննիսյանը՝ չմանրամասնելով, թե արդյոք Հայաստանը կարող է հետագայում ունենալ նաև իր արբանյակը՝ հետախուզական նպատակներով օգտագործելու համար:

loading...