Նեյմարի հայրը Պերեսին խոստացել է նպաստել որդու` Ռեալ տեղափոխությանը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հայրը հանդիպել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:

Ինչպես տեղեկացնում է «Sky Sports»-ը, ընթրիքի ընթացքում նրանք քննարկել են ֆուտբոլիստի տեղափոխությունը մադրիդյան ակումբ: Տրանսֆերի արժեքը կարող է 250 մլն եվրո կազմել:

Աղբյուրը նշում է, որ Նեյմարի հայրը Պերեսին խոստացել է ճնշում գործադրել ՊՍԺ-ի նախագահ Նասեր Էլ-Խելայիֆիի վրա:

Հիշեցնենք` այս ամառ Նեյմարը Փարիզ է տեղափոխվել «Բարսելոնայից» 222 մլն եվրոյի դիմաց:

ԱՎԵԼԻՆ