5 պատճառ, թե ինչու մինչ օրս ամուսնացած չեք

Գոյություն ունեն երկու տիպի աղջիկներ. նրանք, ովքեր ասում են, որ ցանկանում են ամուսնանալ, և նրանք, ովքեր ասում են, որ ամուսնանալու ցանկություն չունեն։ Սակայն երկու խմբի աղջիկներն էլ ամուսնության կարիք են զգում, քանի որ բոլոր կանանց ի ծնե տրված է ընտանիք կազմելու, մայր դառնալու, երեխաներ դաստիարակելու մեծ ցանկությունը։ Առաջարկում ենք հասկանալ, թե ինչու շատ աղջիկներին (20-ից բարձր) չի հաջողվում ամուսնանալ։

1. Իհարկե, խնդիրը հենց Ձեր մեջ է։ Դուք վախենում եք կապվածությունից։ Սովորաբար կանայք վախենում են սիրահարվել, քանի որ կարծում են, որ եթե հարաբերությունները չստացվեն, նրանք այլևս չեն կարողանա ապրել առանց այդ տղամարդու։
2. Դուք շատ անհասանելի եք։ Հաճախ կանայք կարծում են, որ իրենք «անմատչելի ամրոց» են, և նրանց պետք է նվաճեն։ Երբեմն տղամարդիկ դադարեցնում են կնոջը գրավելու փորձերը, քանի որ կարծում են, որ իրենք ընդհանրապես հետաքրքիր չեն տվյալ կնոջ համար։
3. Դուք չեք կարողանում մոռանալ անցյալը։ Բավականին տարածված երևույթ։ Դուք չեք կարողանում ազատվել Ձեր նախկին ընկերոջ մասին մտքերից և մշտապես կարծում եք, որ միգուցե ամեն ինչ հետ բերելու հնարավորություն լինի։
4. Դուք վախենում եք փոփոխություններից, միայնակ լինելուց։ Ձեզ համար նախընտրելի է շարունակել Ձեր դժբախտ հարաբերությունները, քան միայնակ մնալ։ Սակայն որքա՞ն կարելի է մնալ մեկի կողքին, ով չի գնահատում Ձեզ ու Ձեր սերը։
5. Իսկ եթե Դուք ընտրյալ ունեք, սակայն նա չի ցանկանում առաջարկություն անել Ձեզ, հարկավոր է անկեղծ խոսել և ակնարկել Ձեր ցանկությունների մասին։ Այդ խոսակցությունից հետո հստակ կհասկանաք, թե արդյոք նա պատրաստվո՞ւմ է Ձեզ հետ կապել իր կյանքի ուղին, թե՞ ոչ։

ԱՎԵԼԻՆ