Ինչու պետք է նուռ ուտել

1. Բարձրացնում է հեմոգլոբինը:
Ամենահայտնի առանձնահատկությունը սակավարյունության դեմ պայքարն է: Սակավարյունության դեպքում պետք է երկու ամիս շարունակ ուտելուց 30 րոպե առաջ, օրական 3 անգամ 0.5 բաժակ նոսրացված նռան հյութ խմել:

2. Իջեցնում է արյան ճնշումը:
Նռան հատիկները շատ նրբորեն իջեցնում են հիպերտոնիկների արյան ճնշումը: Իսկ թեյի մեջ ավելացված չորացրած թաղանթը օգնում է հանգստացնել նյարդային համակարգը, ազատվել անհանգստության զգացումից, կարգավորել գիշերային քունը:

3. Այն մեծացնում հորմոնների ակտիվությունը:
Նռան կորիզների մեջ պարունակվող յուղն օգնում է վերականգնել օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը: Հետևաբար պետք է կորիզները ոչ թե հանել, այլ ուտել, հատկապես, եթե ձեզ մոտ դաշտանը ցավոտ է, գլխացավեր ունեք, կամ կլիմաքս է:

4. Ախտահանում է բերանի խոռոչն ու կոկորդը:
Նռան կեղևի եփուկը կամ հյութը օգտագործվում է կոկորդի (անգինայի և ֆարինգիտի դեպքում), բերանի խոռոչի (գինգիվիտի և ստոմատիտի դեպքում) ողողումների համար: Աղաղանյութերը թեթևացնում են ցավը, իսկ օրգանական թթուները ոչնչացնում են վարակը:

5. Փոխարինում է ինսուլինին:
Նուռն այն սակավաթիվ քաղցրավենիքներից է, որը ոչ միայն թույլատրելի, այլև օգտակար է դիաբետիկների համար: Այս դեպքում պետք է օրական 4 անգամ ուտելուց առաջ օգտագործել 60 կաթիլ հյութ: Արդեն երրորդ օրը արյան շաքարի մակարդակը զգալիորեն կրճատվում է:

6. Դուրս է հանում ճառագայթումը:
Նռան հյութը շատ օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են ռադիոակտիվ իզոտոպների հետ կամ ապրում են բարձր ճառագայթման գոտում:

7. Բուժում է մաշկը:
Եթե ձեր մաշկը յուղոտ է, բշտիկներ են առաջանում կամ բորբոքված է, ապա շատ օգտակար է հետևյալ դիմակը. մանրացված նռան կեղևը թեթև բովել, խառնել կարագին կամ ձիթապտղի յուղին, պահել սառնարանում և շաբաթը 2 անգամ (ոչ ավելի) քսել դեմքին: Իսկ չորացրած կեղևի փոշին շատ արդյունավետ բուժում է այրվածքները, ճաքերը և քերծվածքները:

8. Դուրս է մղում ճիճուները:
Հասած նռան կեղևը պարունակում է պելտերին, իզոպելտերին և մեթիլոզոպետերին ալկալոիդները, որոնք ուժեղ հակաճիճվային գործողություն ունեն: Ճիճուներից ազատվելու համար հարկավոր է 40-50 գ փոշիացրած կեղևը 6 ժամ թրմել 400 գ սառը ջրով, ապա մեղմ կրակի վրա եփել այնքան, մինչև հեղուկի կեսը գոլորշիանա: Սառեցնել, քամել և 1 ժամվա ընթացքում փոքր չափաբաժիններով խմել, որից մեկ ժամ անց թուլացնող միջոց խմել, իսկ 4-5 ժամ հետո հոգնա անել:

9. Այն դադարեցնում է փորլուծությունը:
Կեղևն ու հատիկները կապող հատկություն ունեն, որի պատճառով օգտագործում են փորլուծության, կոլիտի և էնթերոկոլիտի դեմ: Մեծահասակների համար պետք է կեղևը չորացնել, մանրացնել և մի պտղունցի չափով օրական 3 անգամ ընդունել:
Իսկ երեխաներին կարելի է տալ կիսով չափ ջրով բացած թարմ քամած հյութ: Վարակիչ լուծի դեպքում նռան կեղևի մեջ պարունակվող պոլիֆենոլը արդյունավետ կերպով նվազեցնում է դիզենտերիայի բացիլի և այլ հարուցիչների աճը:

10. Բուժում է բորբոքումները:
Տարբեր բորբոքային հիվանդությունների (երիկամային, լյարդի, աչքերի և ականջների, հոդերի, գինեկոլոգիական օրգանների) դեպքում օգնում է նռան կեղևի եփուկը: Պատրաստման եղանակը. 2 թեյի մանրացրած կեղևի վրա 1 բաժակ տաք ջուր լցնել, 30 րոպե եփել ջրային բաղնիքում, քամել և ավելացնել եռացրած ջուր այնքան, մինչև հասնել հեղուկի սկզբնական ծավալին: Խմել ուտելուց 30 րոպե առաջ 50 գ-ից օրական 2-3 անգամ:

ԱՎԵԼԻՆ

Leave a Comment