Ջիգարխանյանը «նոր հարսանիքի» է պատրաստվում

Ջիգարխանյանը «նոր հարսանիքի» է պատրաստվում

17:00 7 Դկտ, 2017

Ջիգարխանյանի թատրոնը կազմակերպում է «Կրեչինսկու հարսանիքը» ներկայացմանը: Այս մասին «Московский Комсомолец»-ին տված հարցազրույցում պատմել է ինքը դերասանը: Այս մասին գրում է «Sputnik Армения»-ն:

«Ինչ կարող է լինել հարսանիքից ավելի հրաշալի: Դասական է, դա ամենալավն է, ինչ կարող է լինել այսօր: Այն պատմում է խարդախների մասին: Դուք գիտեք, թե ինչի եմ բախվել ես հիմա: Ես ինքս զարմանքով եմ իմանում՝ մեկ ես անտուն եմ, մեկ ապագա հայրիկ, իսկ իմ կինը հղի է…ամեն ինչ սուտ է»,- ասել է Ջիգարխանյանը:

Ավելի վաղ դերասանի նախկին կին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որ Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում տնօրենի պաշտոն էր զբաղեցնում, իր ցանկությամբ հեռացել էր թատրոնից և հայտարարել, որ ցանկանում է ամուսնալուծվել։

loading...