Պայթյուն Ախալցխայի քաղաքային պատգամավոր Համբարձում Բաբոյանի մեքենայի մոտ

Ախալցխայի սակրեբուլոյի պատգամավոր Համբարձում Բաբոյանի մեքենայի մոտ դեկտեմբերի 2-ին երեկոյան պայթյուն է տեղի ունեցել:
Akhaltskha.net-ը հայտնում է, որ ականատեսների խոսքով, պայթյունի ժամանակ մեքենայի մոտ մարդ չի եղել:
Դեպքը տեղի է ունեցել Ասպինձայի անվան փողոցում, սպորտդպրոցի մոտ երեկոյան ժամերին:
Պայթյունի ժամանակ Համբարձում Բաբոյանը գտնվել է սպորտդպրոցի շենքում եւ ոչ մեկ չի վնասվել: Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ:
Ներքին գործերի նախարարությունը սկսել է քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի երկրորդ մասի հետաքննությունը, ինչը նշանակում է, մեկ այլ անձի նյութի, կարողության վնաս:
Ախալցխայի հասարակությունը մտահոգված է կատարված պայթյունի հետեւանքով եւ սպասում է հետաքննության արդյունքներին։

ԱՎԵԼԻՆ