Ինչու՞ էին Միջնադարում նստած քնում

Երևի շատերս նկատած կլինենք, որ միջնադարյան նկարներում կամ պատկերներում մարդիկ նստած են քնած: Մենք առաջարկում ենք միասին պարզել, թե ինչու՞ էին միջնադարյան մարդիկ նախընտրում նստած քնել:

Վտանգավորություն
Միջնադարյան ժամանակներում ավազակային հարձակումները սովորական երևույթ էին, իսկ պառկած մարդուն ավելի հեշտ էր վնասելը, քան նստածին: Սա էր պատճառներից մեկը, որ մարդիկ նախընտրում էին նստած քնել:

Առողջություն
Միջնադարում վստահ էին, որ նստած քնելը չափազանց օգտակար է առողջության համար: Ըստ Միջնադարյան բժիշկների նստած քնելը ոչ միայն նպաստում էր ուղեղի բնականոն աշխատանքին, այլ նաև թույլ էր տալիս խուսափել ինսուլտից ու արյան մակարդումից:
Բացի այդ Միջնադարում շատերն էին վարակվում տուբերկուլյոզով, իսկ նստած քնելն օգնում էր հիվանդներին ավելի հեշտությամբ շնչել:

Սնահավատություն
Սնահավատությունը Միջնադարի անբաժանելի մասն էր կազմում: Այս ժամանակներում հավատում էին, որ եթե պառկած քնես, ապա մահը կարող է քեզ մահացածի տեղ դնել ու վերցնել-տանել քո հոգին իր հետ: Ահա այս էր պատճառը, որ մարդիկ նախընտրում էին նստած քնել ու մահվան հրեշտակին մոլորության մեջ չգցել:

ԱՎԵԼԻՆ