Կիևում հակահայկական բանաձև է մշակվել, այն շուտով կդրվի քվեարկության, դրան կողմ են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ուկրաինան. Էնֆիաջյան

Կիևում հակահայկական բանաձև է մշակվել, այն շուտով կդրվի քվեարկության, դրան կողմ են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ուկրաինան. Էնֆիաջյան

18:14 29 Նյմ, 2017

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստում քննարկվում է հակահայկական ձևակերպումներով բանաձև: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը (ՍԾՏՀ ԽՎ), առանց Հայաստանի պատվիրակության մասնակցության մշակվել է բանաձևն ու շուտով դրվելու է քվեարկության: Այն պարունակում է հակամարտությունների կարգավորման տարածքային ամբողջականության սկզբունքի մասին արձանագրում: Բանաձևը դրվելու է քվեարկության: Էնֆիաջյանի խոսքով՝ այն կընդունվի, որովհետև դրան կողմ են Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան և այլ պետություններ:

— Ի՞նչ խնդիր է առաջացել ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության հետ:

— Մինչև լիագումար նիստի մեկնարկը 10 պատվիրակություններ առանձնացել են ու քննարկել են մի հարց, որտեղ կան հակահայկական ձևակերպումներ: Խոսքը մասնավորապես տարածքային ամբողջականության մասին է: Ռուսաստանը հասկանալի պատճառներով չի մասնակցում նիստերին, որովհետև դրանք անցկացվում են Ուկրաինայում, բացակայում էր նաև Սերբիան: Հիմա այս պատվիրակությունները հակահայկական գործողություն են, ըստ էության, իրականացրել, քննարկել են հարցը, կազմել են ՍԾՏՀ 25-ամյակի մասին հռչակագիր՝ բանաձև, որը պատրաստվում են դնել լիագումար նիստում քննարկման ու քվեարկության: 

Հայաստանի պատվիրակության ղեկավարը՝ Գագիկ Մինասյանը, հայտարարել է, որ սա անթույլատրելի գործելաոճ է, ասել է, որ տարիներ շարունակ նման դեպք չի գրանցվել, ինքը երկար տարիներ աշխատում է այս խորհրդարանական վեհաժողովում, ծանոթ է ներքին մշակույթին և ասել է, որ նման գործելաոճ այս վեհաժողովը երբեք չի արձանագրել: Տեղի ունեցածը միջազգային նորմերին հակասում է: Դրա համար մենք չմասնակցեցինք Վեհաժողովի հետագա աշխատանքներին: Սերբիայի պատվիրակությունը ևս դատապարտել է տեղի ունեցածը, չի մասնակցում լիագումար նիստին, որովհետև իրենք էլ չեն մասնակցել բանաձևի մշակմանը: Ներկայումս աշխատանք է տարվում, փորձում են հարթել իրավիճակը, մենք հանդիպել ենք Ուկրաինայում Հայաստանի դեսպանի հետ:

— Ամենայն հավանականությամբ բանաձևը կընդունվի՞:

— Այո, միանշանակ այն կընդունվի, որովհետև թուրքամետ, ադրբեջանամետ քաղաքական ուժերը այստեղ դերակատարում ունեն: Ադրբեջանի պատվիրակության նախկին ղեկավարը ներկայումս ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարն է: Տարածքային ամբողջականության սկզբունքին կողմնակից են նաև Վրաստանը, Ուկրաինան և մի շարք այլ պետություններ:

Մանրամասները սկզբնաղբյութում

loading...