Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 20 տարեկան

Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 20 տարեկան

14:00 29 Նյմ, 2017

Նոյեմբերի 29-ն ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյանի ծննդյան օրն է. այսօր նա կդառնար 20 տարեկան:

Հենրիկ Ռուդոլֆի Ղահրամանյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 28-ին Ռուսաստանում: 6 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: Ապրում էր Մասիս քաղաքում: Սովորել է Մասիսի թիվ 2 դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է քոլեջ: 2014 թվականին զորակոչվել է բանակ:

2016 թվականի ապրիլի 2-ին ծավալված մարտական գործողությունների ժամանակ հակառակորդի մեծաքանակ վարձկան դիվերսանտների դեմ մարտնչել է մինչև վերջին փամփուշտը, ոչնչացրել թշնամու բազմաթիվ գրոհայինների: Այդ կատաղի մարտերից հետո զոհվել է մարտադաշտում:

Հենրիկ Ղահրամանյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» և Արցախի «Մարտական ծառայություն» մեդալներով։

loading...