Արմեն Ջիգարխանյանն առողջարանում է գտնվում

Արմեն Ջիգարխանյանն առողջարանում է գտնվում

11:20 28 Նյմ, 2017

Դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանն առողջարանում է գտնվում և իրեն լավ է զգում, հայտնել է ռեժիսորի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը, փոխանցում է ТАСС-ը:

«Արմեն Բորիսովիչն իրեն հոյակապ է զգում և այժմ առողջարանում է», — ասել է նա՝ չհստակեցնելով, թե որտեղ է գտնվում այդ բուժական հաստատությունը:

Մոսկվայի Կունցեւոյի շրջանի հաշտարար դատարանի 202-րդ տեղամասը այսօր դատական փակ նիստում պաշտոնապես լուծարել է Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնությունը: Նրանք ամուսնացել էին 2016 թվականի փետրվարի 25-ին:

Փաստաբան Եվգենի Պարֆյոնովը հայտնել է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ամուսնալուծությանը չի առարկել:

loading...