Հայտնի են գրականության մեջ սեքսի վատագույն նկարագրության համար մրցանակի թեկնածուները

Հայտնի են գրականության մեջ սեքսի վատագույն նկարագրության համար մրցանակի թեկնածուները

23:02 13 Փտր, 2018

Սեքս սկանդալները հեղեղել են շոուբիզնեսի աշխարհը, իսկ հիմա հայտնի են դարձել նաեւ գրականության մեջ սեքսի վատագույն նկարագրության մրցանակաբաշխության թեկնածուները։ 

Bad Sex in Fiction Award մրցանակաբաշխությունը, որը նախաձեռնել է Literary Review բրիտանական ամսագիրը, անցկացվում է 1993-ից։ Այս ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է «ուշադրություն հրավիրել ժամանակակից գրականության մեջ սեքսի տեսարանների կոպիտ, անճաշակ, հաճախ չարդարացված գործածմանը»։

The Guardian-ը հայտնում է, որ այս տարի թեկնածուներից են գրողներ Լորան Բինեն, Քրիստոֆեր Բոլենը ու Վենեշիա Ուելբին։ Մրցանակի հավակնորդներից են նաեւ Նիլ Գրիֆիթսը, Ջարեթ Քոբեկը, Սայմոն Ռոն եւ Ուիլբուր Սմիթը (Դեւիդ Չերչիլի հետ միասին)։

Ի դեպ, կազմակերպիչներն ու ժյուրին նշում են, որ այս տարի գրականության մեջ սեքսի նկարագրությունը զգալիորեն լավացել է։

2016-ին դափնեկիր էր դարձել իտալացի գրող, բանաստեղծ ու թարգմանիչ Էրի Դե Լուկան, իսկ այս տարվա հաղթողի անունը հայտնի կդառնա նոյեմբերի 30-ին։

loading...