Քեզ կերակրել են 13 տարի, գնա քո Հալեպ. հրապարակվել է Աբրահամ Ռուսոյի և նրա կնոջ վեճի ձայնագրությունը (լուսանկարներ)

Գրեթե երկու ամիս առաջ հայտնի դարձավ, որ Աբրահամ Ռուսոն և նրա կին Մորելան ամուսնալուծվում են: Այս որոշման պատճառը մինչ օրս անհայտ է մնացել կնոջ համար: Նա իմացել է այն մասին, որ իր ամուսինը լքում է իրեն, «Ուղիղ եթեր» հաղորդումից, որի ժամանակ Անդրեյ Մալախովին հարցազրույց տալիս այս մասին հրապարակավ հայտարարել էր երգիչը: Այս մասին գրում է Woman.ru-ն:

Այդ հաղորդումից հետո երբեմնի սիրահար զույգը չի կարողանում նորմալ շփվել: Բոլոր հեռախոսազրույցներն ուղեկցվում են փոխադարձ վիրավորանքներով և սպառնալիքներով: Ձայնագրություններից մեկը հայտնվել է Dni.ru-ի տրամադրության տակ: «Քեզ կերակրել են 13 տարի, դու ոչինչ ես առանց հայտնի պրոդյուսերների: Գնա քո Հալեպ (Աբրահամի ծննդավայրը Հալեպն է)»,- հենց այսպիսի արտահայտություններով է դիմում ամուսնուն Մորելան:

Հիշեցնենք, որ ամուսինները համատեղ ձեռք բերված գույք ունեն՝ ԱՄՆ-ում 300 միլիոն ռուբլի արժողությամբ առանձնատուն: Նրանց դատական քաշքշուկներ են սպասվում:

Авраам Руссо

 

ԱՎԵԼԻՆ