Դիմահարդարման խորհուրդներ շագանակագույն աչքեր ունեցողների համար

Քանի որ շագանակագույն աչքերը հակադրվող գույն չունեն, դիմահարդարման հնարավորություններն ավելի են մեծանում: Կարևոր է, թե ինչ շագանակագույն են ձեր աչքերը:
Եթե ունեք մուգ շագանակագույն աչքեր, միջինից մինչև մուգ երանգների ստվերաներկերը հարմար կլինեն ձեզ համար: Փորձեք մուգ մանուշակագույն, անտառային կանաչ կամ մուգ մոխրագույն գույները: Ուշադիր նայեք, թե ձեր աչքերի մեջ ուրիշ ինչ բաց գույների նշույլներ կան և օգտագործեք այդ երանգների ընդգծող մատիտներ: Ոսկեգույնն ու բրոնզագույնը նույնպես գեղեցիկ կնայվեն:
Միջին երանգի շագանակագույն աչքեր ունեցողները կարող են փորձել կանաչ, մանուշակագույն կամ բրոնզագույն ստվերաներկեր: Այս գույնի աչքերին կսազեն ցանկացած տեսակի գույները: Երեկոյան դիմահարդարման համար փորձեք չեզոք երանգը պղնձագույն կամ բրոնզագույն աչքերի մատիտի հետ:
Բաց շագանակագույն աչքերի դեպքում խուսափեք սև ընդգծող մատիտից և փոխարենն օգտագործեք մուգ շագանակագույն կամ այլ գույներ: Կոպերին ստվերի չեզոք երանգ տվեք, ծալվող մասում նույն գույնի ավելի մուգ երանգը օգտագործեք և ընդգծեք ձեր աչքերը ոսկեգույնով կամ կանաչով, որպեսզի դրանք անդրադարձնեն ձեր աչքերի ծիածանաթաղանթի գույները:

ԱՎԵԼԻՆ