Երբ է պետք խնձոր ուտել

Խնձորը օգտակար է ուտել նախաճաշից առաջ: Այն տալիս է էներգիա և ուժ: Խնձորը ունի այլ դրական հատկություններ, դրանցից են՝
1.Այն ունի հակաօքսիդանտների հատկություններ
Կանաչ խնձորները պարունակում են ֆլավոնոիդներ, ցիանիդին, վիտամին Ց: Դրանք միասին հանդիսանում են հակաօքսիդանտներ:
2. Խնձորի շնորհիվ հնարավոր է նիհարել
Կանաչ խնձորները պարունակում են շատ քիչ քանակությամբ կալորիաներ, սակայն դրանք շատ սննդարար են:
3. Կարգավորում է արյան մեջ առկա գլյուկոզայի քանակը
Նախաճաշից առաջ ուտելով մեկ կանաչ խնձոր՝ կայունանում է շաքարը:
4. Առողջ ատամներ
Այն մաքրում է բերանի խոռոչը մանրէներից:
5. Կարգավորում է սրտի աշխատանքը
Կանաչ խնձորները պարունակում են մեծ քանակությամբ կալիում, որն էլ կարգավորում է սրտի աշխատանքը:

ԱՎԵԼԻՆ