Սարսափելի սպանություններ, որոնք այդպես էլ չբացահայտվեցին

Սարսափելի սպանություններ, որոնք այդպես էլ չբացահայտվեցին

23:00 14 Նյմ, 2017

Իրական կյանքը երբեմն ավելի սարսափելի է, քան սարսափ-ֆիլմերի սցենարները։ Ու չնայած ժամանակակից տեխնոլոգիաներին, մեթոդներին, տասնյակ սարսափելի սպանություններ այդպես էլ չեն բացահայտվել։

Fishki.net-ը ներկայացրել է սյդ սպանություններից որոշները։ Դրանցից յուրաքանչյուրը առեղծվածային է, տարբեր, դրանց միավորում է այն, որ այդպես էլ չբացահայտվեցին։

Ջոնբենեթ Ռեմսի

6 տարեկան Ջոնբենեթը մահացած հայտնաբերվեց իրեն տանը՝ Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքում՝ 1996 թվականի դեկտեմբերի 26-ին։ Այդ օրը աղջկա մայրը՝ Պատրիսիա Ռեմսին, ոստիկաններին հայտնել էր, որ տանը նամակ է գտել, որում իրենից 118 հազար դոլար են պահանջում՝ իբր առեւանգված դստերը վերադարձնելու համար։ Սակայն երեխայի դին հայտնաբերվել էր տան նկուղում, նրան խեղդամահ էին արել, հնարավոր է՝ նաեւ բռնաբարել։ Փոքրիկի գեղեցկուհու մարդասպանն այդպես էլ չհայտնաբերվեց։

Կենդանակերպը մարդասպանի կեղծանունն է, ով տեղական թերթեր էր ուղարկում ծաղրական նամակներ եւ գլուխկոտրուկներ, որում, իբր, իր մասին տեղեկություններ էին։ Դրանք մինչեւ օրս ոչ ոք չի կարողացել լուծել։ Նա սպանում էր Հարավային Կարոլինայում՝ 1968-ի դեկտեմբերից մինչեւ 1969-ի հոկտեմբեր։ Նա իր նամակներում ասել է, որ 37 հոգու է սպանել, սակայն նրան այդպես էլ չեն կարողացել հայտնաբերել։
Սպանություն Բոդոմ լճում

1960 թվականի հունիսի 4-ին 4 դեռահասներ գնացել էին Բոդոմ լիճ, որը Հելսինկիից 22 կմ հեռավորության վրա է։ Անհայտ հանցագործը հարձակվել էր նրանց վրա ու սպանել երեքին ու վիրավորել մեկին։ Ողջ մնացած Նիլս Վիլհելմ Գուստավսոնը երկար տարիներ ապրում էր սովորական կյանքում, սակայն 2004-ին նրան մեղադրանք ներկայացրին՝ ընկերներին սպանելու համար։ Մեկ տարի անց նա արդարացվեց, իսկ մարդասպանն այդպես էլ չհայտնաբերվեց։
Երեխան արկղում

«Երեխան արկղում», նման կեղծանուն էր ստացել սպանված տղան՝ 4-6 տարեկան, ում դին հայտնաբերվեց Ֆիլադելֆիայում՝ 1957-ի փետրվարի 25-ին։ Մինչ օրս երեխայի ինքնությունն ու սպանողը այդպես էլ չեն պարզվել։

Գրիմզ քույրեր

1956-ի դեկտեմբերի 28-ին Բարբարա եւ Պատրիսիա Գրիմզը գնացին կինոթատրոն՝ ֆիլմ դիտելու եւ այդպես էլ չվերադարձան տուն։ Մոտ մեկ ամիս անց՝ հունվարի 22-ին, 15 եւ 13-ամյա քույրերի դին հայտնաբերվեց փողոցում՝ մերկ վիճակում։ Ոստիկաններն այդպես էլ ոչ մարդասպանին հայտնաբերեցին, ոչ էլ կարողացան բացահայտել մահվան պատճառը։
Նոր Օռլեանի փայտահատը

1918-ի մայիսից մինչեւ 1919-ի հոկտեմբեր Նոր Օռլեանում մարդասպան էր գործում, ով կացնով հարձակվում էր մարդկանց վրա ու սպանում նրանց։ Նա սպանում էր բոլորին, ով հայտնվում էր նրա ճանապարհին, ապա նամակ գրում տեղի թերթերին ու ասում, որ ինքը ոչ թե մարդ է, այլ հրեշ՝ դժոխքից։ Նրան այդպես էլ չկարողացան գտնել։
Ահասարսուռ սպանություն 

Ամերիկուհի Էլիզաբեթ Շորտի սպանությունը պատմության ամենադաժան ու առեղծվածային սպանություններից է։ 1947 թվականին Լոս-Անջելեսի մոտակայքում հայտնաբերվեց նրա դին՝ երկու մասի բաժանված ու կտոր-կտոր արված։ Մարդասպանը հանել էր նաեւ կնոջ ներքին օրգանները, այլանդակել դեմքը։ Սպանությունն այդպես էլ չբացահայտվեց։

Սպանություններ այբբենարանի կարգով

1970 թվականին երեք աղջիկներ բռնաբարվել, ապա խեղդամահ էին արվել Ռոչեսթերում՝ Նյու-Յորք։ Գործը նման անվանում ստացավ աղջիկների անուն-ազգանունների ու քաղաքների անունների առաջին տառերի համընկնումների հետեւնաքով(Carmen Colon в Churchville, Wanda Walkowicz в Webster, Michelle Maenza в Macedon)։ Մարդասպանն այդպես էլ չհայտնաբերվեց։

loading...