Բյուջե՞ եք ուզում լցնել, գնացեք ձեր գազային դղյակների պատմություններն ուսումնասիրեք. Զոհրաբյան

Բյուջե՞ եք ուզում լցնել, գնացեք ձեր գազային դղյակների պատմություններն ուսումնասիրեք. Զոհրաբյան

17:40 14 Նյմ, 2017

«Ծառուկյան» խմբակցությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի ներուժ կանգնեցնելու հարկային «տեռորը»: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով տոնավաճառների առեւտրականների բողոքին:

«Այսօր այստեղ մեկն ասաց պատահականություն, մարդիկ, այո, պատահաբար գալիս են Ազգային ժողով, պատահաբար ԱԺ-ի մոտ հանդիպում են ցուցարարների եւ պատահաբար իմանում են, որ կան սոցիալական խավեր, որոնք ունեն դժգոհություն, որ տեւական ժամանակ է՝ ՓՄՁ-ների նկատմամբ հարկային տեռոր է տեղի ունենում եւ այդ մարդիկ պատահաբար իմանում են, որ երկրում գործազրկությունը, աղաատությունը, արտագաղթը խփել են բոլոր օլիմպիական ռեկորդները, որովհետեւ այդ մարդիկ են պատահական»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը նշեց, որ իրենց բարձրացրած խնդիրը հրատապ է. պետք է թույլ չտալ օրենքի խախտումներով զննել առեւտրականների պայուսակները:

«Բյուջե՞ եք ուզում լցնել, մենք տեղը ցույց տվեցինք, գնացեք ձեր գազային դղյակների իրական պատմություններն ուսումնասիրեք: Այն չարաշահումները, որոնք եղել են գազային ոլորտում, բենզինի մոնոպոլիայում, որ վերադարձնենք, մեր պետական պարտքը կնվազի: Այն գումարը, որ փորձում եք խլել առեւտրականներից, ձեր մի քանի օրվա «պերերիվի» փողն է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 

loading...