«Ծառուկյան» դաշինք. 20 000 տեսակ արտադրանք Հայաստան է բերում միայն 7 անհատ

«Ծառուկյան» դաշինք. 20 000 տեսակ արտադրանք Հայաստան է բերում միայն 7 անհատ

18:38 14 Նյմ, 2017

20000 տեսակ արտադրանք Հայաստան է բերվում միայն 7 անհատի միջոցով: Այդ մասին նոյեմբերի 14-ին՝ Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտնել է «Ծառուկյան» դաշինքի անդամ, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով, Հայաստանում պետք է պայմաններ ստեղծվեն  տարբեր տիպի ապրանքների ազատ ներմուծման համար:

«Մենք ասում ենք, որ ներմուծման հետ կապված խնդիր չունենք: Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ քսան հազար տեսակ արտադրանք Հայաստան են բերվում յոթ անհատների կողմից», — գանգատվել է Մելքումյանը՝ պատասխանելով, որ այն անձինք, որոնք փորձել են զբաղվել այդ գործով, դուրս են մղվել շուկայից մոնոպոլիստների կողմից ներմուծվող տվյալ ապրանքի գների նվազեցման ճանապարհով:

loading...