Հարսանեկան օրացույց կամ ե՞րբ է ամուսնանալու ամենահարմար ամիսը

Հարսանեկան օրացույց կամ ե՞րբ է ամուսնանալու ամենահարմար ամիսը

21:00 14 Նյմ, 2017

Դուք ցանկանում եք ամուսնանալ, սակայն դեռ չե՞ք կողմնորոշվում որ ամսին: Ահա ձեզ ենք առաջարկում մի հարսանեկան օրացույց, ըստ որի կարող եք ընտրել ամուսնության համար հարմար ամիսը:

Հնում մարդիկ շատ նրբանկատորեն էին մոտենում ամուսնության ամսի ընտրությանը, հավանաբար այդ պատճառով էլ ամուսնալուծությունները քիչ էին լինում: 

Թե որքանով այս օրացույցը ձեզ օգտակար կլինի, մի բան պարզ է՝ յուրաքանչյուր ոք ինքն է իր ճակատագրի տերը և պետք չէ տրվել նախախնամություններին, իսկ ամուսնության մեջ երջանիկ լինելու առհավատչյան՝ սերն է, հավատարմությունը, վստահությունն ու փոխըմբռնումը:

Հունվար– Տարվա առաջին ամիսը, հարսանիքի համար ամենահաջող ամիսը չէ: Կանանց, ովքեր ամուսնանում են հունվար ամսին, վիճակված է մնալ այրի, կամ էլ հնարավոր է ամուսինը ձեռք բերի լուրջ հիվանդություն:

Փետրվար– Եթե դուք որոշել եք ամուսնանալ փետրվար ամսին, ապա մեկմեկու հանդեպ ջերմությունն ու մեղմությունը կպարուրի ձեզ ողջ կյանքում:

Մարտ– Գարնան առաջին ամիսը հարմար է այն զույգերին, ովքեր ցանկանում են իրենց կյանքը կապել անդադար շարժի, ճանապարհորդության, ուղևորության, գնալ-գալու հետ: Մարտ ամիսը ձեր կյանքը կվերածի մշտական ճանապարհորդության:

Ապրիլ – Հարսանիքի համար լավ ամիս է: Նրանք, ովքեր որոշել են հարսանիքն իրականացնել ապրիլ ամսին, նրանց կյանքում ամեն ինչ կլինի արդար կերպով: Կյանքում կինն ու ամուսինը կապերն և երջանկություն և հիասթափություն, սակայն ամեն ինչ կլինի հավասարակշռության մեջ:

Մայիս– լավ ամիս է, սակայն միայն ոչ ամուսնության համար: Այս ամիսը ոչ մի լավ բան չի խոստանում, բացի անհանգստություններից և դատարկությունից:

Հունիս – Ամուսնության համար գերազանց ամիս: Տարվա բոլոր ամիսներից միայն հունիսն է խոստանում զույգերին միմյանց հանդեպ հարատև սեր և հավատարմություն: Այնպես որ, եթե որոշել եք, որ ձեր հարսանիքը լինի հունիս ամսին, ապա 50 տարի անց հենց հունիս ամսին կնշեք ձեր ոսկե հարսանիքը:

Հուլիս –Հիասքանչ ամառային ամիս, սակայն եթե դուք որոշել եք ամուսնանալ հենց այս ամսին, ապա հնարավոր է, որ հարսանիքից անմիջապես հետո զղջաք ամուսնության համար: Դուք կսկսեք մտածել, որ ձեր կյանքի ուղեկիցը այն մարդը չէ, ում հետ կցանկանայիք անցկացնել ձեր տարիները:

Օգոստոս – Ամռան վերջին ամիսը. խնդրեմ, հարսանիքի լավագույն ամիսն է այն: Օգոստոսը կբերի զույգերին հանգստությունխաղաղություն և ընտանեկան երջանկություն: Այս ամիսը խոստանում է երկար-երկար ամուսնական տարիներ, միմյանց հանդեպ նվիրվածություն:

Սեպտեմբեր– Աշնան այս առաջին ամիսը հարսանեկան թավշյա սեզոն է: Եվ եթե դուք չեք վախենում մեղմ և հանգիստ ապագա կյանքից, ապա սա հենց այն ամիսն է, որը հարմար կլինի ձեզ:

Հոկտեմբեր – Աշնան կեսը շատ շատ բարեհաճ ամիս է հարսանիքի համար, սակայն միայն այն դեպքում, եթե դուք չեք վախենում ամուսնության առաջին տարիներին հանդիպող դժվարություններից, որոնք կարող են ծագել ձեր ընտանիքում: Եթե դուք պատրաստ եք հաղթահարել դրանք ապագայում, ապա հոկտեմբերը ձեզ կնվիրի ընտանեկան հետագա երկարատև երջանկություն:

Նոյեմբեր– Աշնան վերջին ամիսը առատության ամիս է: Եթե ձեզ հետաքրքրում է ձեր ընտանիքի նյութական բարեկեցությունը, այլ ոչ թե զգացմունքները, ապա սա հենց այն ամիսն է, երբ պետք ամուսնանաք:

Դեկտեմբեր – Ձմռան առաջին ամիսը գերազանց ամիս է ամուսնության համար: Այն խոստանում է երկար տարիների ամուսնություն՝ լցված սիրով, նվիրվածությամբ և վստահությամբ:

loading...