10 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել

10 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել

17:30 14 Նյմ, 2017

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ CPS բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են Toyota մակնիշի 34 QM 655 համարանիշի և թիվ 10 երթուղին սպասարկող 45 15 Տ համարանիշի Higer մակնիշի մարդատար ավտոբուսը, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Toyota-ն բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 35 ԼQ 883 համարանիշի, BMW մակնիշի 10 ՏԼ 297 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 27 AR 027 համարանիշի ավտոմեքենաներին: Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 

loading...