Թրամփը չի ներկայացել Արեւելյան Ասիայի երկրների գագաթնաժողովին

Թրամփը չի ներկայացել Արեւելյան Ասիայի երկրների գագաթնաժողովին

14:23 14 Նյմ, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆիլիպիններից հեռացել է՝ միջոցառումների ժամանակացույցի շեղման պատճառով չներկայանալով Արեւելյան Ասիայի գագթնաժողովին, հայտնում է Reuters-ը:

Օդանավում Թրամփը հայտարարել է, որ դրա փոխարեն երկրների ղեկավարների ճաշի ժամանակ  փոխանցել է իր նախօրոք պատրաստած դիտողությունները:

Թրամփի փոխարեն գագաթնաժողովին կմասնակցի ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Նշվում է, որ հանդիպման կազմակերպիչները ժամանակացույցից մոտ 90 րոպե հետ էին մնացել:

loading...