Մեկ օրում բացահայտվել է գողության 14 դեպք

Մեկ օրում բացահայտվել է գողության 14 դեպք

15:11 14 Նյմ, 2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 13-ից 14-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք։

Բացահայտվել է գողության 12, խարդախության 6, յուրացման 3, կաշառակերության 2 եւ շորթման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու եւ խարդախության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

loading...