Ջիգարխանյանը ժառանգությունը վերագրանցել է հին ընկերոջ անունով

Ջիգարխանյանը ժառանգությունը վերագրանցել է հին ընկերոջ անունով

22:00 13 Նյմ, 2017

Արմեն Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ներկայացուցիչները հայտնում են, որ դերասանի ու Վիտալինայի ընտանիքում կոնֆլիկտ չի եղել, քանի դեռ նրանց կյանքին չի միջամտել Արթուր Սողոմոնյան անունով մարդը՝ գործարար, ով ներկայանում է որպես դերասանի հին ընկեր։ Նա ուրուրի նման պահպանում է Ջիգարխանյանի հանգիստը, սակայն Վիտալինայի ներկայացուցիչների ձեռքում կան ապացույցներ, որ Սողոմոնյանն այն մարդը չէ, որը ներկայանում է։

«Նայե՛ք, կտակը վերագրվել է Սողոմոնյանի անունով, խնամակալ է նշանակվել Սողոմոնյանը։ Այսինքն՝ եթե այժմ Արմեն Բորիսովիչը մահանա, Աստված չանի, ապա Սողոմոնյանը կսկսի հավակնել ողջ անշարժ գույքին»,-ասել է Վիտալինայի ներկայացուցիչ Էլինա Մազուրը։

Վիտալինայի ներկայացուցիչների խոսքով՝ Սողոմոնյանը Ջիգարխանյանից գնել է բնակարանի կեսը, որը ժողովրդական արտիստը կիսել է նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ։

Այժմ Վիտալինան բուժման կուրս է անցնում Վրաստանում հայտնի հոգեբանի մոտ։ Նա պատրաստվում է վերադառնալ Ռուսաստան։ Ապահարզանի գործով դատական նիստը տեղի կունենա այս ամսվա վերջին։

 
loading...