Այսօր բարության միջազգային օրն է

Այսօր բարության միջազգային օրն է

13:20 13 Նյմ, 2017

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, աշխարհը նշում է բարության տոնը: Միջազգային բոլոր բարեգործական հիմնադրամները կոչ են անում միանալ այս ոչ պաշտոնական տոնին` ասելով, որ տոնը թույլ է տալիս բարություն գործել` դրանով նվազեցնելով աշխարհում եղած չարությունը: Այս տոնը նշում են բոլորն` անկախ կրոնական, ազգային պատկանելությունից: Խնդիրն այստեղ ոչ թե պարզապես բարություն անելն է, այլ անշահախնդրորեն բարի լինելը:

Հայաստանում և ԱՊՀ այլ երկրներում այս տոնն այնքան էլ տարածված չէ: Մինչդեռ գերմանացի գիտնականները հավաստիացնում են, որ բարին գործելու մեջ է թաքնված երջանկությունը:

Նշենք, որ 1998թ–ին, այս օրը Տոկիոյում բացվել է Բարության համաշխարհային շարժման առաջին կոնֆերանսը: Նախապես այս կոնֆերանսին մասնակցում էին Մեծ Բիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան, Ճապոնիան, ապա միացան շատ այլ երկրներ ևս:

loading...