Կրիշտիանու Ռոնալդուն հայր է դարձել (լուսանկար)

Կրիշտիանու Ռոնալդուն հայր է դարձել (լուսանկար)

12:00 13 Նյմ, 2017

Ծնվել է Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի 4-րդ երեխան:

Երեխան իր ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսի դուստրն է‚ որ ծնվել է երեկ՝ նոյեմբերի 12-ին:

Զույգը հայտնել էր, որ երեխային կոչել են Ալանա Մարտինա: Ռոնալդուն լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցերի իր էջերում:

«Ալանա Մարտինան ծնվեց: Ե՛վ նա, և Ջեոն իրենց լավ են զգում: Մենք երջանիկ ենք»,- լուսանարին կից գրել է 32-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք‚ ֆուտբոլիստի 3 երեխաները ծնվել են փոխնակ մոր միջոցով: 22-ամյա Ջորջինայի հետ Ռոնալդուն ծանոթացել է մոտ մեկուկես տարի առաջ:

 

 

loading...