Մոսկվայի հայերը Ջիգարխանյանին շքեղ բնակարան են նվիրել

Մոսկվայի հայերը Ջիգարխանյանին շքեղ բնակարան են նվիրել

10:00 13 Նյմ, 2017

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, ով երիտասարդ կնոջից հեռանալուց հետո մնացել էր առանց անշարժ գույքի, բնակարան է նվեր ստացել Մոսկվայի հայ գործարարներից։ Այն գտնվում է իր թատրոնից ոչ հեռու՝ Մոսկվայի հարավարևմտյան Վորոբյովի գորի տեղանքում։

Բնակարանում ստեղծված են բոլոր պայմանները՝ 82-ամյա արտիստի հարմարավետ կյանքի համար։ Արված է շքեղ վերանորոգում, բնակարանը հիանալիորեն կահավորված է և հանդարձված տեխնիկայով։

«Նա արդեն սեփական բնակարան ունի և այսօրվանից այնտեղ է ապրում։ Կարծում եմ՝ պատմությունն ավարտվեց»,-ասել է Ջիգարխանյանի ընկեր, գործարար Արթուր Սողոմոնյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ արտիստի կողմից գնված 3 բնակարանները ձևակերպված են նրա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի անունով։

loading...