Լեսբոս կղզու ափին 3 երեխայի մարմին է հայտնաբերվել

Լեսբոս կղզու ափին 3 երեխայի մարմին է հայտնաբերվել

10:20 13 Նյմ, 2017

Հունական Լեսբոս կղզու հյուսիս-արևելյան հատվածում գտնվել են 3 երեխաների մարմիններ, ովքեր ամենայն հավանականությամբ մահացած փախստականներ են: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը՝ հղում տալով տեղական լրատվամիջոցներին:

Հինգշաբթի օրը գտնվել է 12-13 տարեկան աղջկա մարմին, իսկ ուրբաթ՝ նույն տարիքի մահացած տղայի: Շաբաթ օրը հայտնաբերվել է 3-րդ մահացածը:

Լեսբոսի իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ տվյալ պահին ոչ ոք երեխաների կորստի մասին հայտարարություն չի տվել: Հավանականությունը մեծ է, որ երեխաները փախստականներ են:

loading...