Վանա լճում Ուրարտու թագավորության՝ 3000 տարվա հնության ամրոց է հայտնաբերվել (տեսանյութ, լուսանկարներ)

Վանա լճում Ուրարտու թագավորության՝ 3000 տարվա հնության ամրոց է հայտնաբերվել (տեսանյութ, լուսանկարներ)

22:00 12 Նյմ, 2017

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանա լճի հատակին շուրջ 3000 տարվա պատմություն ունեցող պատմական ամրոց է հայտնաբերվել, այս մասին տեղեկանում ենք թուրքական «Միլլիյեթ» պարբերականից:

Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի ջրային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Մուսթաֆա Ակքուշը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հայտնաբերված ամրոցը պատկանում է ուրարտական ժամանակաշրջանին:

Ըստ թուրք պրոֆեսորի՝ շուրջ 600 000 տարվա պատմություն ունեցող Վանա լճի մակարդակը պատմական որոշակի ժամանակահատվածում իջել է, ինչի արդյունքում մարդիկ ջրի ափին հիմնվելով` կառուցել են այստեղ տարբեր շինություններ: Սակայն ավելի ուշ, երբ ջրի մակարդակը նորից բարձրացել է, բնակչությունը նորից ետ է քաշվել, իսկ նրանց թողած քաղաքակրթական հետքերը մնացել են ջրի տակ:

Նա նաև ավելացրել է, որ քանի որ Վանա լճի ջուրը աղի է՝ ամրոցի պատերը հիանալի կերպով պապհպանվել են ջրի տակ և բոլորովին չեն վնասվել:

Նշենք, որ ավելի վաղ Վանա լճի հատակին «Աղթամարի բեռնատար» անվանումով նավ էր հայտնաբերվել: Հայտնի է, որ նավը ռուսների կողմից պատվիրվել է մոտ 1915թ.-ին և կառուցվել այն ժամանակ Ռուսական կայսրության սահմաններում գտնվող պատմական հայկական Արճեշի շրջանի նավաշինարարների կողմից: Ռուսական զորքերի հետ քաշվելուց հետո նավն օգտագործել են թուրքերը, և մինչև 1958թ.-ի խորտակումը նավը ծառայել է որպես բեռնափոխադրման միջոց:

 

loading...