Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Բելառուսի նկատմամբ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Բելառուսի նկատմամբ (տեսանյութ)

16:20 10 Նյմ, 2017

 
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում մրցել է Բելառուսի ընտրանու հետ և հաղթանակ տարել:

Հանդիպումը կայացել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և ավարտվել 4:1 հաշվով: 

Խաղի հաշիվը 41-րդ րոպեին բացել է Արաս Օզբիլիսը. նշանակված 11-մետրանոցից Հենրիխ Մխիթարյանի երկու վրիպումից հետո վրա հասած Արաս Օզբիլիսը գնդակը գլխի գեղեցիկ հարվածով կարողացել է, այնուամենայնիվ, ուղարկել մրցակցի դարպասն ու առաջ մղել մեր թիմին:

Րոպեներ անց Մխիթարյանը կարողացել է քավել մեղքն ու գեղեցիկ գոլով կրկնապատկել Հայաստանի առավելությունը:

Երկրորդ կեսի մեկնարկում մերոնք երրորդ գնդակն են ուղարկել բելառուսցիների դարպասը. աչքի է ընկել «Բանանցի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը, ով տևական դադարից հետո վերադառնալով հավաքական՝ խփել է իր երկրորդ գոլը Ազգային թիմի մարզաշապիկով:

Բելառուսցիների կազմում մեկ գնդակ կարողացել է հետ բերել Անտոն Սարոկան՝ խաղի 56-րդ րոպեին գրավելով Արսեն Բեգլարյանի դարպասը, ով ի դեպ բավականին լավ տպավորություն թողեց հավաքականի մեկնարկային կազմ վերադառնալուց հետո:

անդիպման վերջնահաշիվը չափազանց գեղեցիկ գոլով ձևակերպել է «Փյունիկի» երիտասարդ ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը, ով իր նորամուտն էր նշում Հայաստանի հավաքականի կազմում: 19-ամյա կիսապաշտպանը երկրորդ կեսի միջնամասում էր դուրս եկել խաղադաշտ:

Եվս մեկ ընկերական հանդիպում մեր ընտրանին կանցկացնի նոյեմբերի 13-ին՝ սեփական հարկի տակ հյուրընկալելով Կիպրոսին:

Տեսանյութը` այստեղ: 

 

loading...