Մեսսին պատմել է, թե ինչ է պատրաստ անել աշխարհի չեմպիոն դառնալու դեպքում

Մեսսին պատմել է, թե ինչ է պատրաստ անել աշխարհի չեմպիոն դառնալու դեպքում

9:40 9 Նյմ, 2017

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչ է պատրաստ անել, եթե հավաքականի հետ հաղթի 2018 թվականին կայանալիք աշխարհի առաջնությունում:

«Եթե հաղթենք, ապա խոստանում եմ, որ ոտքով կգնամ մինչև Սուրբ Նիկողայոսի եկեղեցի: Բոլորս էլ ցանկանում ենք դառնալ աշխարհի չեմպիոն»,- Մեսսիի խոսքը մեջբերում է «AS»-ը:

Սուրբ Նիկողայոսի եկեղեցին գտնվում է Ռոսարիոյի մոտակայքում, որտեղ ծնվել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը:

loading...