Լևոն Արոնյանը լավագույն արդյունքն է գրանցել առաջին խաղատախտակի վրա

Լևոն Արոնյանը լավագույն արդյունքն է գրանցել առաջին խաղատախտակի վրա

15:40 7 Նյմ, 2017

Հունաստանում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը լավագույն արդյունքն է գրանցել առաջին խաղատախտակի վրա և արժանացել ոսկե մեդալի: Երրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը ստացել է արծաթե մեդալի, հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կայքը:

Լևոն Արոնյանն անցկացրել էր 7 պարտիա, իսկ Գաբրիել Սարգսյանը հանդես էր եկել բոլոր տուրերում:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 10 միավորով բաժանել էր 12-17-րդ տեղերը: Հայկական թիմի կազմում հանդես էին եկել Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը:

Անցկացված 9 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթեց Շվեյցարիային, Հունաստանին և Հոլանդիային, ոչ ոքի խաղաց Խորվաթիայի, Հունգարիայի, Լեհաստանի ու Սերբիայի հետ, ինչպես նաև պարտվեց Ադրբեջանին ու Գերմանիային:

loading...