Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Լիվիու-Դիտեր Նիսիպիանուի հետ

Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Լիվիու-Դիտեր Նիսիպիանուի հետ

21:00 4 Նյմ, 2017

Եվրոպայի առաջնության 7-րդ տուրի Գերմանիա — Հայաստան դիմակայությունում առաջինն ավարտվեց առաջատարների պարտիան: Աշխարհի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց Լիվիու-Դիտեր Նիսիպիանուի հետ: Կատարվեց 27 քայլ: Մյուս պարտիաները շարունակվում են: 

Գերմանիա – Հայաստան 

Լիվիու-Դիտեր Նիսիպիանու – Լեւոն Արոնյան՝ 0.5:0.5

Մատիաս Բլյոբաում – Գաբրիել Սարգսյան

Դանիել Ֆրիդման – Հրանտ Մելքումյան

Ռասմուս Սվանե – Հովհաննես Գաբուզյան

6-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 8 միավորով բաժանում է 5-9-րդ տեղերը:

Առաջատարներն են Հունգարիան ու Ռուսաստանը՝ 10-ական միավոր: Ադրբեջանն ու Խորվաթիան հետ են 1-ական միավոր:

loading...