Շաքարավազն էժանացել է

Շաքարավազն էժանացել է

16:40 4 Նյմ, 2017

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շաքարավազի գների 14 տոկոսանոց անկում է արձանագրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` նշելով, որ Հայաստանում մի շարք ապրանքային շուկաներում առկա է գների իջեցում:

«Շաքարավազի գինը կտրուկ նվազել է` շուրջ 14 տոկոսով, ու այս պահին վաճառքի գինը 335 դրամ է: Շաքարավազի շուկայում գների իջեցումը պայմանավորված է մրցակցության ուժեղացմամբ ու խորացմամբ», ասաց պաշտոնյան: Նրա խոսքով` ներկայում շուրջ 50 ընկերություն շաքարավազի ներկրում է իրականացնում:

«Ճիշտ է այդ 50-ից հիմնական մասը փոքր ընկերություններ են, անհատ ձեռներեցներ, որոնք փոքր խմբաքանակներով են ներկրում ապրանքը, բայց կարևորն այն է, որ մուտքի խոչընդոտներ չկան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հավելեց Արտակ Շաբոյանը:

loading...