Այն, ինչ չէինք էլ կարող պատկերացնել մանդարինի մասին

Չգիտես ինչու շատերը Նոր տարվա գալուստն ասոցացնում են մանդարինի հետ: Դրանք հայտնվում են բոլոր խանութներում՝ գրավելով իրենց ախորժալի տեսքով եւ գայթակղիչ բուրմունքով: Ինչո՞ւ է այդպես:
Նախ եւ առաջ պարզենք, թե ինչ է նշանակում «մանդարին»: Եվ այսպես, մանդարինը ցիտրուսային միրգ է, բայց սուպերմարկետներում վաճառվող ոչ բոլոր տեսակներն են իսկական մանդարին, հիմնականում հիբրիդներ են.

. Մանդարին + թուրինջ = տանջերին (համեմատած փոքր նարինջ, որը հեշտությամբ մաքրվում է)
. Մանդարին + թուրինջ = նատսումիկան (քաղցր համ)
. Մանդարին + նարինջ = տանգորա (վառ նարնջագուն միրգ, քաղցր համ, հարթ տեսքով)

. Մանդարին + վայրի կիտրոն = ցիտրանդարին (համեմատաբար թթու համ)
. Մանդարին + իչանգ = իչանդարին (սա եւս թթու է, սակայն չափերով փոքր են)
. Մանդարին + կումկվատ = կալամոնդին (շատ փոքր մանդարիններ)
. Մանդարին + նարինջ- արքայանարինջ = կլեմենտին (շատ քաղցր, ամենատարածված տեսականին)

Բնականաբար, հարց է առաջանում, թե ինչո՞ւ են բոլոր այսքան շատ սիրում ցիտրուսային մրգերը: Պատասխանը շատ պարզ է՝ դրանք շատ օգտակար են, օրգանիզմը պահանջարկ ունի:

Օգտակար հատկությունները 

. Հարուստ է վիտամին C-ով։
. Մանդարինը հանդիսանում է նաեւ հակահարբուխային միջոց։
. Շատ օգտակար են շաքարախտի ժամանակ՝ նվազեցնում են արյան եւ շաքարի մակարդակը։
. Այս ցիտրուսից պատրաստված հյութը կամ թեյը բարձրացնում է տրամադրությունը:
. Կայունացնում են մարդու մարմնի ջերմաստիճանը։
. Մանդարինի պարբերաբար օգտագործումը նպաստում է նաեւ նյութափոխանակությանը։
. Լավացնում է ախորժակը։
. Մրսածության ժամանակ մանդարինի կեղեւներով եփուկը շատ օգտակար է։
. Որպես կոսմետիկ միջոց այն թարմացնում է մաշկը։
. Մանդարինի յուղը շատ հայտնի հակացելյուլիտային միջոց է։

Սակայն պետք է հիշել, որ կան նաեւ որոշ բացառություններ: Օրինակ հղիներին կարելի է ուտել օրական ընդամենը 1-2 մանդարին: Մեծ քանակությամբ օգտագործման դեպքում կարող է առաջանալ նաեւ աղեստամոքսային հիվանդություն:
Հետաքրքիր է իմանալ. 1 կգ մանդարինը պարունակում է 380 կալորիա (1 մանդարինում մոտավորապես առկա է 38 կալորիա), դրա համար մանդարինային դիետան շատ տարածված է:

ԱՎԵԼԻՆ