Բոլորն ասում էին՝ դու էլ դարձար մասոն. ինչու է Աշոտ Լյուդվիգովիչը անդամակցել «Ռոթարի» շարժմանը

Բոլորն ասում էին՝ դու էլ դարձար մասոն. ինչու է Աշոտ Լյուդվիգովիչը անդամակցել «Ռոթարի» շարժմանը

13:40 28 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբեր – 1lur.am 1991 թվականից Հայաստանն սկսել է մասնակցել «Ռոթարի» շարժմանը, սակայն «Ռոթարի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից ճանաչվել է 1996 թվականին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 12-ին ընդունել էր այդ կազմակերպության ներկայացուցիչներին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանն ուշադրության կենտրոնում պահելու համար: Եվ չնայած այդ ընկերությունից հավաստիացնում են, որ իրենք ո՛չ կրոնական և ո՛չ քաղաքական, այլ բարեգործական կազմակերպություն են, որը միավորում է մարդկանց, այնուամենայնիվ, շարունակվում են քննադատություններն առ այն, որ «Ռոթարին» իրականում մասոնական կազմակերպութուն է:

Վերջերս այդ շարժման անդամ է դարձել նաև պլաստիկ վիրաբույժ Աշոտ Միքայելյանը՝ երբեմնի հումորիստ Աշոտ Լյուդվիգովիչը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է վիրաբույժի հետ՝ հասկանալու համար, թե ինչն է ստիպել անդամակցել նման համբավ ձեռք բերած կառույցին:

-Պարո՛ն Միքայելյան, դուք հանդիսանում եք «Ռոթարի» ակումբի նորագիր անդամ: Ինչո՞ւ որոշեցիք անդամակցել ակումբին:

-Ընկերս հրավիրեց, ասեց՝ արի, տես՝ ինչքան լավ գործով ենք զբաղված, ես էլ գնացի, մասնակցեցի ժողովներին, հասկացա, որ, իրոք, մարդիկ շատ լավ բան են անում: Այդ ամենի մեջ նաեւ բժշկական պարտադիր տարրեր կան, ու քանի որ էությամբ բժիշկ եմ, ուզում եմ օգնած լինել մարդկանց, որոշեցի ավելի շատ օգնած լինել մարդկանց:

-Որքա՞ն ժամանակ է՝ ինչ հանդիանում եք ակումբի անդամ:

-Երկու շաբաթ կլինի արդեն: Մինչև ակումբի անդամ դառնալն 8 նիստի պետք է մասնակցես, որ նաեւ քեզ ճանաչեն մարդիկ: Մոտ 10 նիստի արդեն մասնակցել եմ: Ես ընդհանրապես չգիտեի երեւույթի մասին, տեղյակ չէի, քանի դեռ ընկերս չասեց, որ այդպիսի բան կա:

 

Մանրամասները՝ այստեղ.

loading...