Հայաստանի համար գազի հատուկ սակագինը կպահպանվի նաև 2018-ին. ՌԴ վարչապետ

Հայաստանի համար գազի հատուկ սակագինը կպահպանվի նաև 2018-ին. ՌԴ վարչապետ

18:40 24 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբեր – 1lur.am Հայաստանի համար գազի հատուկ սակագինը կպահպանվի նաև 2018-ին։ Այս մասին հոկտեմբերի 24-ին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ, ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

«Մենք նման  համաձայնության ենք հասել՝ չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ պայմանավորվել էինք այլ պարամետրերի անցնելու մասին։ Կարծում եմ, որ դա կնպաստի Հայաստանում տնտեսական իրավիճակի բարելավմանը»,– ասել է Դմիտրի Մեդվեդևը։

«Դա իրոք այդպես է»,– հաստատել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

 

loading...