Ինչ պետք է հասցնել մինչև 30 տարեկանը

1. Հասկանալ, թե ինչ եք ուզում կյանքում: Կարգավորեք Ձեր նպատակները, ուղղվեք դեպի դրանք և արեք ամեն ինչ, որպեսզի իրագործեք: Կարևոր է իմանալ, թե ինչ եք ուզում:

2. Սկսել նոր կյանք: Ի դեպ, ոչ մեկ անգամ: Յուրաքանչյուր կին ժամանակ առ ժամանակ կարող է ասել’ վերջ, բավական է, նոր կյանք եմ սկսում’ օգտակար սննդակարգով, առողջ հարաբերություններով, առավոտյան վազքով և այլն:

3. Սկսել սովորել այն, ինչ հետաքրքիր է հենց Ձեզ համար: Կարևոր է, որ թույլ տաք Ձեզ անել այն, ինչն իսկապես հետաքրքրում է Ձեզ’ օտար լեզու կամ խաչաձև կար, յոգա, համակարգչային դիզայն, պար և այլն:

4. Գտնել սիրելի զբաղմունք: Իդեալական է, եթե կարողանում եք աշխատել այնտեղ, որտեղ Ձեզ դուր է գալիս, զբաղվել սիրելի գործով: 30 տարեկանում զբաղվել չսիրած աշխատանքով անթույլատրելի է:

5. Բարձրացնել ինքնագնահատականը: 30 տարեկանում այն պետք է ադեկվատ դառնա: Ժամանակն է հասկանալ, որ Դուք աննկարագրելի գեղեցիկ, սեքսուալ, խելացի կին եք, որն արժանի է ամենալավին:

6. Սովորել ներել մարդկանց: 30 տարեկանում կանայք արդեն կուտակած փորձ ունեն և դրանից է կախված, թե ինչպիսի ապագա կունենա տվյալ կինը: Եթե սովորեք ազատվել բացասականից, երիտասարդությունը և կենսասիրությունը չեն լքի Ձեզ:

7. Ցանկանալ երեխա ունենալ: Սարսափելի չէ, եթե դու դեռ չես հասցրել ունենալ փոքրիկ մինչև 30-ը: Մայրական երջանկության արժանի են բոլորը’ անկախ տարիքից:

8. Ճոխություն թույլ տալ և լինել այնպիսին, ինչպիսին կաս: Բավական է արդարացնեք ուրիշների սպասումները: Ժամանակն է սեփական կյանքով ապրելու:

9. Սովորեք ուրախանալ մանրուքներից: Այդ տարիքում պարզապես անհրաժեշտ է այդպիսի կարողություն ունենալ: Ուրախության համար առիթներ կան ամենուր և միշտ: Ձեր խնդիրը դրանք տեսնելն է:

10. Լքեք հարազատ քաղաքը և տեսեք աշխարհը: Կարևոր չէ’կգնաք ծով, Եվրոպա, թե պարզապես մոռացված գյուղ: Երբեք մի կորցրեք հնարավորությունը աշխարհին նայելու Ձեր քաղաքի սահմաններից դուրս:

11. Կազմակերպեք երեկույթ աղջիկների հետ, որտեղ կկարողանաք մի լավ բողոքել տղամարդկանցից, իսկ հետո գնալ ակումբ’ լիցքաթափվելու: Եվ հնարավոր է հայտնվեք այնպիսի տղամարդկանց շրջապատում, որ հասկանաք՝ շատ իզուր էին Ձեր բողոքի կոչերը:

12. Ինքնամոռաց սիրահարվիր: Կարևոր չէ, թե արդյունքն ինչ կլինի: Ամենակարևորն այն է, որ սիրտդ արժեքավոր փորձ ձեռք կբերի և կպատրաստվի իսկական սիրուն:

13. Մի քանի սեքս-էքսպերիմենտներ անցկացրու: Թող դրանք լինեն քո կյանքի ամենախենթ պահերը, որոնք հիշելիս դու միայն կծիծաղես և կհասկանաս, որ վայելել ես այն ամենը, ինչ հնարավոր է:

14. Մի քանի գեղեցիկ խենթություններ թույլ տուր քեզ: Օրինակ, առաջինը դու սեր խոստովանիր կամ գնիր զգեստ, որն այնքան էլ չի համապատասխանում գրպանիդ պարունակությանը: Թռչիր օդապարիկով կամ գնա արշավի: Վրանում անցկացրու գիշերը կամ երազանքներիդ ֆոտոսեսիան արա: Մի խոսքով, արա այնպիսի բան, որի մասին հետագայում կպատմես թոռներիդ:

ԱՎԵԼԻՆ

Leave a Comment