«Բեղավոր Մոնա Լիզան» վաճառվել է 743 հազար դոլարով

«Բեղավոր Մոնա Լիզան» վաճառվել է 743 հազար դոլարով

21:00 23 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբեր – 1lur.am Բեղ-մորուքով «Մոնա Լիզան» Փարիզում վաճառվել է 743 հազար դոլարով։ Այս մասին հաղորդվում է Sotheby’s աճուրդի տան կայքում։ Լեոնարդո դա Վինչիի նկարի վերարտադրությունը, որում Ջոկոնդային «զարդարում» է դեմքի մազածածկույթը, ստեղծվել է 1964 թվականին։

Վերարտադրության հեղինակ է հանդիսանում հայտնի նկարիչ-դադաիստ Մարսել Դյուշանը։ Հայտնի նկարի իր տարբերակը նա անվանել էր L.H.O.O.Q։

Լոտի մեկնարկային գինը կազմել է 470-700 հազար դոլար։

loading...