Ուինսթոն Չերչիլի վերջին նկարը կվաճառվի աճուրդում

Ուինսթոն Չերչիլի վերջին նկարը կվաճառվի աճուրդում

10:00 23 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբեր – 1lur.amՀաջորդ ամիս, սըր Ուինսթոն Չերչիլի վերջին նկարը կվաճառվի աճուրդում: «Ոսկե ձկնիկներով լճակ Չարվելում» նկարը 80 հազար ֆունտ է գնահատվել:

Ինչպես հայտնում է SkyNews-ը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը այս նկարը նվիրել էր իր թիկնապահ սերժանտ Էդմունդ Մյուրեյին, որը նրան խնամել է կյանքի վերջին 15 տարիներին: Նա սըր Ուինսթոնին օգնել է պատրաստել վրձինները եւ մոլբերտը:

Քենթի նրա տան ձկնիկներով լճակը «Չերչիլի համար աշխարհում ամենայուրահատուկ վայրն էր» և այն վայրը, որտեղ «նա մշտապես ձգտում էր վերադառնալ»:

loading...