Տարիների բացը չի լրանա՝ մամ. կայացել է «Մեզանից հետո» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

Տարիների բացը չի  լրանա՝ մամ.  կայացել է «Մեզանից հետո» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

22:00 21 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբեր – 1lur.am   Օրեր ատաջ «Բոհեմ» թատրոնի բեմն առավել քան անկեղծ էր: Երիտասարդ գրող Պետրոս  Հոկտանյանը նշում  էր «Մեզանից հետո» գրքի  ծնունդը: Հեղինակը 31 տարեկանում իմանալով, որ որդեգրված զավակ է, աննկարագրելի կապով  կապվում է  լքված երեխաների  հետ: Նա սկսում է հաճախ այցի գնալ ու շատ արագ  ընկերանում է  նրանց հետ:

No automatic alt text available.

«Գրքի ծնունդը  բարդ ու  խճճված պատմությունով է պայմանավորված: 31 տարեկանում իմացա, որ որդեգրված զավակ եմ, ինչն առիթ  դարձավ մտորումների և հիմա նաև՝ գրքիս ծնունդի: Երեխան միակն է, ով անցյալ չունի: Նա ունի ներկա ու ապագա: Անցյալը  մենք ունենք, մեծերս: Ու նա, ով կգա ինձնից հետո, ում ինքս պիտի կյանք նվիրեմ, ունենալու է անցյալ, լուսավոր ներկա ու ապագա»,-ասաց նա:

Image may contain: 1 person, closeup

Շնորհանդեսն իր ներկայությամբ պատվել էր կենդանի լեգենդ Գուժ  Մանուկյանը, ով ևս ընթերցել է  երիտասարդ հեղինակի գործերից:

Image may contain: 5 people, people sitting, night, suit and indoor

 14 տարեկանից ստեղծագործել սկսած հեղինակն ինքն իրեն գրող չի համարում:

 Նշենք, որ գրքի վաճառքից ստացված ողջ հասույթը հեղինակը կտրամադրի մանկատան սաներին:  

No automatic alt text available.

«Մեզանից հետո» Ֆիլմը նվիրվում է մեր վաղվա օրը կերտողներին, ովքեր կյանք են հաղթել:

 

 

loading...