Հետաքրքիր տեղեկություններ՝ վիսկիի մասին

Շոտլանդական վիսկի համարվում է շոտլանդացիների ազգային խմիչքը, որը թարգմանաբար նշանակում է կյանքի ջուր։ Ժամանակակից վիսկի բառը ծագում է շոտլանդերեն uisge beatha կամ usquebaugh-ից, որը թարգմանաբար նշանակում է «կյանքի ջուր»։

Դեռևս հին կելտերը հացահատիկային մշակաբույսերից ստանում էին բրագա խմիչքը ու այդ «հրե հեղուկն» անվանում էին կյանքի ջուր։ Դարերի ընթացքում Շոտլանդիայում թորման արվեստը կատարելագործվեց և կյանքի ջուրն աստիճանաբար դարձավ շոտլանդական վիսկի՝ խմիչք, որն արտադրվում է միայն Շոտլանդիայում, սակայն պատկանում է ողջ աշխարհին։ Սկզբնական շրջանում սարքավորումները շատ պարզունակ էին ու ստացվող խմիչքը բավական թունդ էր ստացվում և անգամ վնասակար էր առողջությանը։ Դարերի ընթացքում թորման տեխնոլոգիան կատարելագործվեց և 16-17-րդ դարերի այն դարձավ կատարյալ խմիչք։

Սկզբնապես Շոտլանդիայում արտադրում էին վիսկի, որպես հումք օգտագործելով գարին։ Պատրաստման տեխնոլոգիան այսպիսին է՝ հավաքված ածիկը չորացվում է ծխի օգնությամբ (որի համար վերցնում են ճահճի տորֆ), քաղցրահյութի ստացման համար խառնվում է ջրի հետ, խմորվում և թորվում է։ Ստացված սպիրտը պահվում է կաղնե տակառներում։ Վիսկիի համի վրա ազդում են տորֆի բաղադրությունը, ջուրը, նախկինում տակառում պահված խմիչքը, ինչպես նաև վիսկիի պատրաստման վայրը (օրինակ ծովափին կամ ճահճի մոտ)։ Տակառները պահպանվում են ոչ հերմետիկորեն։ Միայն վիսկիի տակառում պահված լինելու տարիներն են նշվում նրա հնեցման մեջ։ Վիսկին չի «ծերանում» լցված լինելով ապակյա տարայի մեջ։

ԱՎԵԼԻՆ

Leave a Comment