Ուժեղ քամի է սպասվում. դուրս մի եկեք

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբեր – 1lur.am  ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում եւ Գեղարքունիքում քամու ուժգնացման վերաբերյալ (25-30մ/վ արագություն) հնարավոր է կոտրվեն ծառեր եւ վնասվեն տանիքներ:

ԱԻՆ-ի մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է. հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում քամու ուժգնացման վերաբերյալ (25-30մ/վ արագություն) հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի հորդորում ենք բնակչությանը, մնալ շինությունների ներսում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում»։

ԱՎԵԼԻՆ