Թուրքիայի զինված ուժերը մտել են սիրիական Իդլիբ

Թուրքիայի զինված ուժերը մտել են սիրիական Իդլիբ

11:20 13 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբեր – 1lur.am Թուրքիայի զինված ուժերը մտել են սիրիական Իդլիբ նահանգ, հայտնում է Reuters գործակալությունը:
Թուրքական շարասյունն ուղեկցել են «Թահրիր ալ-Շամ» ջիհադական խմբերի դաշինքի զինյալները:

«Թուրքական բանակի շարասյունը մտել է «Թահրիր ալ-Շամի» պաշտպանության ներքո՝ Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների՝ YPG-ի հետ ճակատային գծում դիրքավորվելու համար»,- գործակալությանը հայտնել է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման հրամանատարներից մեկը:

loading...