Ամերիկահայ «Հանճար»-ը

Ամերիկահայ «Հանճար»-ը

10:20 13 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբեր – 1lur.am Մարդու իրավունքների իրավապաշտպան հայկական ծագում ունեցող ամերիկացի Գրեգ Ասբեդը արժանացել է Ջոն Դ. և Քեթրին Թ. ՄաքԱրթուր հիմնադրամի կրթաթոշակին, որն ավելի հայտնի է որպես «Հանճար»-ի դրամաշնորհ: Այս մասին հայտնում է Armenia Weekly-ն:

Ամուսինների հիմնադրամը հայտատարել է կրթաթոշակ ստացողներին, որոնցից յուրաքանչյուրը ընտրվել էր «յուրօրինակության դրսևորման, ստեղծագործական նվիրվածության և ինքնզարգացման կարողության» համար:

Ասբեդը կրթաթոշակը ստացել է այն բանի համար, որ սոցիալական պատասխանատվության նոր մոդել է մշակել ցածր վարձատրվող աշխատակիցների համար շուկայական պայմանների բարելավման ուղղությամբ:

 

loading...