«Samsung»-ի գլխավոր տնօրենը հրաժարական է տվել

«Samsung»-ի գլխավոր տնօրենը հրաժարական է տվել

10:00 13 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբեր – 1lur.am  «Samsung» հարավկորեական ընկերության գլխավոր տնօրեն Քվոն օ Հյուն հայտարարել է, որ հրաժարական է տալիս։

AFP–ը հայտնում է, որ բարձրաստիճան մենեջերն իր որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ «աննախադեպ ճգնաժամի» պայմաններում ժամանակն է նոր մեկնարկ տալ ընկերությանը, որը պետք է նոր ղեկավար ունենա։

Հարավկորեական տեխնոլոգիական  հսկան արդեն երկար ժամանակ լուրջ խնդիրներ ունի։ 2017-ի օգոստոսին «Samsung Electronics»-ի 49-ամյա փոխնախագահ և «Samsung»-ի կայսրության ժառանգորդ Լի Չժե Յոնը մեղադրվել էր կաշառակերության եւ վստահության չարաշահման մեջ ու դատապարտվել 5 տարվա ազատազրկման։

 

loading...