Վանաձորում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել. 3-ամյա տղան մահացել է

Վանաձորում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել. 3-ամյա տղան մահացել է

22:30 12 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբեր – 1lur.am   Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 25 տանը հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն՝ հաշված րոպեների ընթացքում, դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ սկսել են պայքարել երկհարկանի տան 2-րդ հարկում առաջացած հրդեհի տարածման դեմ: Օպերատիվորեն ժամանել են նաև Վանաձորի հիվանդանոցի հերթապահ խումբն, ինչպես նաև Վանաձորի քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները, որոնց դեպքի վայր է ուղարկել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: 

Ավելին` սկզբնաղբյուր կայքում

loading...