Եռանկյունու ընտրությունը կպատմի կյանքի նկատմամբ ձեր վերաբերմունքի մասին

Եռանկյունու ընտրությունը կպատմի կյանքի նկատմամբ ձեր վերաբերմունքի մասին

22:00 12 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբեր – 1lur.am  

1. Դուք շատ ամբիցիոզ եք և պայյքարում եք ձեր ցանկությունների համար: Ձեզ կարելի է բնութագրել՝ որպես նպատակասլաց մարդ, ձեզ համար կարևոր է հետևել ձեր ցանկություններին և նպատակներին: Դուք միշտ մտածում եք հաջողելու մասին և չեք հանգստանում, մինչև չեք ստանում ձեր ուզածը:

2. Ձեր ընկերները ձեզ համար ամենից կարևոր են: Դուք ընկերական հարաբերությունները գնահատում եք ամեն ինչից վեր: Ցանկացած դժվար պահի կօգնեք նրանց: Սպասում եք, որ նրանք էլ նույնը կանեն: Դուք կարծում եք, որ դժվարությունների պահին այլ անձանցից օգնություն սպասելը նորմալ է:

3. Դուք ամեն ինչում վերահսկում եք ձեզ: Դուք չեք սիրում շատ բան պատմել ձեր մասին և միանգամից պատնեշներ եք դնում, երբ ծանոթանում եք նոր մարդկանց հետ: Պատնեշը քանդում եք միայն աստիճանաբար, երբ սկսում եք ճանաչել նրանց: Մեծ հաշվով, դուք կարծում եք, որ ավելի լավ է պաշտպանվել, և հիմնվում եք շրջապատող անձանց մասին ձեր դատողությունների վրա:

4. Դուք բաց եք, արդար և հոգատար: Դուք հպարտանում եք նրանով, որ հոգ եք տանում ուրիշների նկատմամբ: Ձեզ դուր է գալիս հոգ տանել նրանց նկատմամբ, ովքեր կարևոր են ձեզ համար: Սիրում եք ձեր զգացմունքներով և անհանգստություններով կիսվել ձեզ մոտ անձանց հետ: Շատ քիչ բան եք թաքցնում հոգում և աշխատում եք լավատեսորեն ապրել, ժպիտը դեմքին:

5. Միշտ օրինակ եք վերցնում լավագույններից: Միշտ աշխատում եք լավագույն կողմից երևալ, քանի որ գիտեք, որ, եթե ինքներդ ձեր մասին անհրաժեշտ չափով հոգ չտանեք, դա ոչ ոք չի անի ձեր փոխարեն: Դուք ավելի շատ ինտրավերտ եք, հազվադեպ կարող եք ներքաշվել որևէ բանի մեջ՝ չգնահատելով հնարավոր վնասը:

6. Ձեզ բնորոշ է կամքի ազատությունն ու իրավիճակայնությունը: Ձեր կրեդոն է՝ կյանքում անել այն, ինչ ցանկանում ես՝ առանց շատ մտածելու պայմանականությունների և հետևանքների մասին, քանի դեռ չհանդիպես դրանց: Դուք հարուստ և բազմազան կյանք եք վարում և կգերադասեք որևէ նոր բան փորձել և հաճույք ստանալ, քան անցնել կողքով և երբեք չիմանալ, թե դա ինչ էր:

7. Դուք զսպում եք ձեր ցանկությունները, որպեսզի խուսափեք հիասթափությունից: Դուք տանել չեք կարողանում ձախողումներն ու անհաջողությունները: Այդ պատճառով էլ հաճախ ձեր առաջ դնում եք նպատակներ, որոնց հնարավոր է հասնել, կամ էլ համոզում եք ձեզ, որ դա անել չեք կարողանում, և ձախողման դեպքում ամոթի զգացում չեք ունենում: Երբեմն անհրաժեշտ է, որ ինքներդ ձեզ ստիպեք ռիսկի գնալ: Եվ ընդհանրապես հոգու խորքում դուք ինքներդ էլ գիտեք, որ ավելին եք կարող, քան ինքներդ ձեզ խոստովանում եք:

8. Դուք ցանկանում եք կյանքն ամբողջությամբ զգալ: Դուք չեք ցանկանում կյանքի վերջում զղջալ որևէ բանի համար: Այդ իսկ պատճառով ամեն ինչին մոտենում եք լավատեսությամբ և համոզվածությամբ, որ կստանանք այն ամենը, ինչ հնարավոր է: Դուք աշխատասեր եք և էներգիայով լեցուն: Սիրում եք շրջապատել ձեզ ընկերներով:

9. Ձեզ խորթ են պայմանականությունները, սիրում եք էքսպերիմետներ: Դուք շատ հեշտությամբ եք ձանձրանում: Այդ պատճառով էլ ձեզ համար ամեն նոր բան առաջնահերթություն է դառնում: Դուք հաճախ եք խնդիրներն անսովոր կերպով լուծում, ոչ այնպես, ինչպես մյուսները: «Սովորական» բառը ձեզ համար չէ: Մարդիկ միշտ ձեր կողքին են, քանի որ դուք շատ հետաքրքիր անձ եք:

 

loading...