Խոսրովի անտառի խոշոր հրդեհից հետո աշխատակազմում փոփոխություններ են եղել

Խոսրովի անտառի խոշոր հրդեհից հետո աշխատակազմում փոփոխություններ են եղել

21:00 12 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբեր – 1lur.am  Խոսրովի անտառում բռնկված խոշոր հրդեհից հետո աշխատակազմում կառուցվածքային փոփոխություններ են կատարվում:

Փոփոխություններն արվում են համակարգի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար:

Այս ընթացքում 3 աշխատակից սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է: Նախարարության փոխանցմամբ, դա հրդեհի հետ որեւէ առնչություն չունի: «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ տնօրեն Հրաչյա Հովակիմյանը շարունակում է աշխատել:

Հիշեցնենք, որ հրդեհի դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել արգելոցի մի աշխատակցի: Նախարարությունից հայտնեցին, որ իրենք դեռևս տեղեկացված չեն, որ իրենց աշխատակցին մեղադրանք է առաջադրվել սույն քրգործի շրջանակում:

Հիշեցնենք, Խոսրովի անտառում հրհդեը բռնկվել էր 2017թ. օգոստոսի 12-ին: 

loading...