«Բարսելոնան» պատրաստ է Մեսիին 80 միլիոն ֆունտ վճարել նոր պայմանագիր կնքելու համար

«Բարսելոնան» պատրաստ է Մեսիին 80 միլիոն ֆունտ վճարել նոր պայմանագիր կնքելու համար

19:20 12 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբեր – 1lur.am   «Բարսելոնայի» ղեկավարությունը պարաստ է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին 80 միլիոն ֆունտ ստերլինգ (89 միլիոն եվրո) առաջարկել գործող պայմանագիրը երկարաձգելու համար, հայտնում է Daily Mail-ը։

30-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի ամռանը: Նոր պայմանագրով արգենտինացու շաբաթական աշխատավարձը կարող է կազմել 500 հազար ֆունտ։

«Բարսելոնան» մտադիր է «Նոու Կամպ» ստադիոնի անվանման վաճառքից ստացած գումարը ծախսել Մեսիի նոր պայմանագրի վրա։ Կատալոնական ակումբն արդեն բանակցություններ է սկսել ներդրողների հետ։ Մեսին «Բարսելոնայի» համակարգում է 2004-ից։

loading...