USAID-ը եղել եւ մնում է Հայաստանի հուսալի գործընկերը. Կարեն Կարապետյան

USAID-ը եղել եւ մնում է Հայաստանի հուսալի գործընկերը. Կարեն Կարապետյան

19:00 12 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբեր – 1lur.am   USAID-ը եղել եւ մնում է Հայաստանի հուսալի գործընկերը։ Այս մասին հոկտեմբերի 12-ին՝ Հայաստանում միջազգային զարգացման ամերիկյան գործակալության աշխատանքի 25-ամյակին նվիրված երեկոյի ժամանակ,  ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

1992 թվականից կազմակերպությունը Հայաստանում ծրագրեր է իրականացնում՝ ելնելով ժամանակի պահանջներից։ 1990-ական թվականներին դա տնտեսության շուկայական վերափոխման աջակցությունն էր, հետո մասնավոր սեկտորի զարգացման նախաձեռնությունը, մշակութային ժառանգության պահպանումը։

ՀՀ կառավարությունը երախտապարտ է ԱՄՆ-ին մշտական աջակցության համար, ասել է վարչապետը։

loading...